Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարում էր թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորումների միացյալ գործելու մասին։
Սա փաստ է։
Ինչպե՞ս է ստացվում, որ ՌԴ արտգործնախարարի Երևան այցի ժամանակ ՀՀ արտգործնախարարը բացահայտ անհարգալից է դրսևորում իրեն՝ չդիմավորելով Սերգեյ Լավրովին։
Նույն սցենարն է, ինչ 2018-ին, երբ ՀՀ վարչապետը չդիմավորեց ՌԴ նախագահին։
Սրան զուգահեռ, նեոլիբերալ հայացքներով աչքի ընկնողները պաստառներ են կախում ընդդեմ ՌԴ նախագահի և արտգործնախարարի։
Փաստորեն, թուրքն աչքի ընկնի իր վայրագությամբ, հայատյացությամբ, գրավի պատմական հայկական հողերը, դրանից հետո ՀՀ վարչապետը ներկայացնի «իրական Հայաստանի» ոչ մի տեղ չտանող թե՞զը։
Անկախ 2026-ի ընտրությունների արդյունքներից՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ դեռ շարունակելու են ապրել Հայաստանում, սակայն մեծ հարցական է, արդյոք պառլամենտի ներկայացուցիչները, ովքեր Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմի երկարելուց, կկարողանա՞ն ազատ շրջել Հայաստանում։
Ակամայից հիշեցի ականավոր պետական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանին. ականջդ կանչի, պարոն Հովհաննիսյան։
Եթե տնտեսական օգուտն է հետաքրքիր, ասեմ՝ թուրքական տնտեսությունը կլանելու է հայկական տնտեսությունը (այդ թվում նաև՝ խոշոր գործարարներին). ԵՄ «գնալը» ոչ մի տեղ տանող ճանապարհ է։
Հ.Գ. ՌԴ-ի այլընտրանքը Թուրքիան է. 2026-ի ընտրությունն այս ընտրության կոնտեքստում է լինելու։
Լևոն Մնացականյան